AM
20 Մարտ 2012 - 10:26 AMT

2014-ի Օլիմպիական խաղերի ժամանակ ՌԴ և ԵՄ միջև մուտքի արտոնագրի ռեժիմը կարող է չեղյալ հայտարարվել

ՌԴ հարցերով Եվրախորհրդարանի զեկուցող Հանես Սվոբոդան նշել է, որ Սոչիի 2014-ի Օլիմպիական խաղերը կարող են հիանալի առիթ դառնալ Եվրամիության և Ռուսաստանի միջև մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելու համար, և եթե ոչ մշտական հիմունքներով, ապա գոնե Օլիմպիական խաղերի ժամանակ:

«2014-ի օլիմպիադան կարող էր լավ պահ լինել մուտքի արտոնագրի ռեժիմը հեշտացնելու համար: Եթե մենք դրանք պատրաստ չլինենք, ապա, իմ կարծիքով, կարելի է դա կիրառել օլիմպիադայի ժամանակ»,- Սվոբոդայի խոսքերը հաղորդում է championat.com-ը: