AM
21 Մարտ 2012 - 07:48 AMT

Միշել Պլատինի. Աշխարհի առաջնությունը Քաթարում կանցկացվի դեկտեմբերին կամ հունվարին

ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին պատմել է 2022թ. ձմռանը ֆուտբոլի առաջնությունը Քաթարում անցկացնելու գաղափարին իր վերաբերմունքի մասին:

«Մեծամասնությունը, ինչպես և ես, կողմ է այս գաղափարին: Բազմաթիվ լրագրողներ, ֆուտբոլիստներ ու մասնագետներ հավանություն են տալիս այս գաղափարին: Միայն ֆուտբոլային լիգաներն են դեմ, որ 2022թ. աշխարհի առաջնությունն անցնի ձմռանը: Անշուշտ, դա խնդիրներ կառաջացնի նրանց համար, սակայն հուլիսին այնտեղ հնարավոր չէ խաղալ: Հակառակ դեպքում, շատ երկրներ ընդհանրապես չեն կարողանա ընդունել աշխարհի առաջնություններ»,-Պլատինիի խոսքն է մեջբերում championat.com-ը:

Նա խոստովանել է, որ քվեարկել է Քաթարի օգտին՝ ցանկանալով խթանել ֆուտբոլի զարգացումը տարածաշրջանում: «Սակայն, առանջնությունն այստեղ կանցնի դեկտեմբերին կամ հունվարին: Օրացույցը խնդիր չէ»,-ասել է նա: