ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ ֆինանսական fair-play սկզբունքների պահպանման հարցում ֆուտբոլային ակուբների համար զիջումներ չեն արվելու: ՈՒԵՖԱ-ն ընդունում է մի համակարգ, որը թույլ չի տա ակումբներին ծախսել ավելին, քան նրանք վաստակում են:
«Խնդիրը գումարը չէ, քանի որ ակումբները երբեք շատ չեն վաստակել: Խնդիրը ակումբի գործերը սխալ տնօրինելն է: Մենք պետք է սահմանենք որոշ կանոններ: Fair-play-ի շնորհիվ մենք արդեն լուծել ենք որոշ խնդիրներ: Եվրոպական երկրների կառավարությունները ստիպում են իրենց քաղաքացիներին նվազեցնել ծախսերը և ընդունում են անհաճո օրենքներ: Նույնը պետք է անել նաև ֆուտբոլում»,-Պլատինիի խոսքը մեջբերում է championat.com-ը:
ՈՒԵՖԱ ղեկավարը նշել է, որ եթե կանոնները չպահպանվեն, ակումբները կզրկվեն եվրագավաթներին մասնակցելու իրավունքից:





