AM
22 Մարտ 2012 - 10:44 AMT

Սամբոյի աշխարհի Սուպերգավաթի մրցանակային ֆոնդը կկազմի 100 հազար դոլար

Սամբոյի աշխարհի Սուպերգավաթի մրցանակային ֆոնդը, որի երկրորդ մրցաշարը կանցկացվի Մոսկվայում մարտի 25-26, կկազմի 100 հազար դոլար, հայտարարել է սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը:

Աշխարհի սուպերգավաթի խաղարկությունն անցնում է 4 փուլով: Առաջինը կայացել է հունվարին Ուրալսկում` Ղազախստան, երկրորդը մեկնարկում է Մոսկվայում, երրորդը տեղի կունենա հունիսի վերջին Կարակասում, իսկ եզրափակիչը` հոկտեմբերի սկզբին Մոսկվայում:

«Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ յուրաքանչյուր քաշային կարգում չորս փուլերի հաղթողները կաստանան 3000 դոլար: Իսկ ոսկե և բրոնզե մեդալների արժանացած մարզիկները` համապատասխանաբար 1500 և 700 դոլար»,-Շեստակովի խոսքը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Մրցաշարին կմասնակցի 28 երկիր: Մրցումները կանցկացվեն 22 քաշային կարգերում: Սպասվում է, որ մրցագորգ դուրս կգան ավելի քան 250 մարզիկներ:

Մրցաշարին Հայաստանը կներկայացնեն 3 սամբիստներ` Տիգրան Կիրակոսյանը (52կգ ք/կ), Գարիկ Քոսակյանը (68 կգ ք/կ) և Արև Անտոնյանը (57կգ ք/կ):