Ստամբուլում ընթացող ՈւԵՖԱ կոնգրեսում կազմակերպության նախագահ Միշել Պլատինին նշել է ժամանակակից ֆուտբոլի առանցքային տարրերը՝ առաջընթաց միասնականության ու ներդաշնակության շնորհիվ, ֆուտբոլը պաշտպանելու ցանկություն, բարոյական նորմեր, ֆուտբոլային ժառանգության պահպանություն, զարգացում, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
«Ֆուտբոլն այնքան հիասքանչ է, որ չի կարելի այն վտանգել»,-այս բառերով է սկսել Միշել Պլատինին իր ելույթը: «Ֆուտբոլը հրաշալի բան է, թանկարժեք բան, որը մենք պետք է պահպանենք»:
ՈւԵՖԱ նախագահը կոնգրեսում պատմել է այն նվաճումների ու նորարարությունների մասին, որոնք վստահություն են ներշնչում ապագայի հանդեպ:





