Հնդիկ ֆուտբոլիստ Վենկատեշը դաշտում մահացել է սրտի կաթվածից: Վենկատեշը, որը հանդես էր գալիս «Բանգալոր Մարսի» կազմում, փոխարինման է դուրս եկել 78-րդ րոպեին, սակայն 10 րոպե անց ընկել է խոտածածկի վրա` կորցնելով գիտակցությունը:
Մարզադաշտում չի եղել բժշկական բրիգադ, իսկ թիմակիցները ստիպված են եղել մեքենա կանգնեցել, որպեսզի 28-ամյա ֆուտբոլիստին հասցնեն հիվանդանոց: Սակայն հիվանդանոցում բժիշկներն արձանագրել են մահ` սրտի կանգի հետևանքով: Սա Հնդկաստանում նմանատիպ առաջին դեպքը չէ: 7 տարի առաջ սրտի կաթվածից մահացել է Կրիստիան Ջունիորը, իսկ 2011-ի ապրիլին` Արուն Կումարը, հաղորդում է newsru.com-ը:





