20 Մարտ 2017 • 11:21 AMT
ՀՀ-ից արտահանումը փետրվարին աճել է մոտ 10%-ով
2017 թվականի փետրվարին ՀՀ-ից արտահանումը կազմել է $152.2 մլն՝ գերազանցելով 2016 թվականի փետրվարի ցուցանիշը 10.1%-ով: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, ներմուծումը փետրվարին կազմել է $267.4 մլն՝ 2016-ի փետրվարի համեմատ ավելանալով 12.4%-ով: Հունվարին արտահանումն աճել էր 35.4%-ով` կազմելով $121.5 մլն: Ներմուծումն աճել էր 51%-ով՝ կազմելով $237 մլն: Ընդհանուր առմամբ հունվար-փետրվարին արտահանումը կազմել է $273.7 մլն, …