2 Դեկտեմբեր 2020 • 12:27 AMT
«Թալանածը որոնելու գինը տնտեսական աճի բացակայությունն է»
Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ-ի միջև ձեռք բերված պատերազմի դադարեցման պայմանավորվածության օրը, երբ ՀՀ-ում ընթանում էին բողոքի ակցիաներ, իսկ որոշ ցուցարարներ ԱԺ ու Կառավարության շենքեր էին մտել ու անկարգություններ արել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց «ջարդարար օլիգարխների և մեծահարուստ պաշտոնյանների ողջ գույքն ազգայնացնելու» մասին։