AM
8 Հունիս 2013 - 10:35 AMT

Սեյրան Օհանյանն ընդունել է ՌԴ նորանշանակ դեսպան Իվան Վոլինկինին

Հունիսի 8-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ ընդունել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Հանդիպման ընթացքում կողմերը, բարձր գնահատելով պաշտպանության ոլորտում հայ-ռուսական փոխհարաբերությունների մակարդակը, իրենց վստահությունն են հայտնել ռազմավարական դաշնակից երկու պետությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ: