AM
6 Հունվար 2026 - 09:44 AMT

Բելգիայում ՀՀ դեսպանատունը չեղարկել է քաղաքացիության հարցերով ժամադրությունները

Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հայտնել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո «ՀՀ քաղաքացիության շնորհման կամ դադարեցման» գործընթացի համար սահմանված ժամադրությունները չեղարկվել են՝ պայմանավորված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելով։

«ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմում ներկայացնելու համար էլեկտրոնային հերթագրումները իրականացվելու են միայն քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ: