AM
7 Հունվար 2026 - 06:15 AMT

Եզրաս սրբազանը կեղծ է որակել ԱԱԾ-ի հրապարակած փաստաթուղթը

ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն, անդրադառնալով իր հետ առնչություն ունեցող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին, այն կեղծ է որակել, հայտնում է «ԳԱԼԱ»-ն:

«Կեղծ է»,-կարճ պատասխանել է նա համապատասխան հարցին:

Ավելի վաղ իշխանական լրատվամիջոցներից մեկը ԱԱԾ-ից ստացած փաստաթուղթ էր հրապարակել՝ պնդելով, թե Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 80-ականներին հավաքագրվել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից։

Սրբազանին վերագրվող փաստաթուղթը հայերեն է լրացված, գաղտնազերծվել է 2001-ին: