AM
7 Հունվար 2026 - 07:37 AMT

Ամստերդամ. Փաշինյանի կառավարության միջամտությունը ՀԱԵ գործերին հարձակում է ժողովրդավարության վրա

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP ընկերության հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի կառավարության միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու գործերին ուղղակի հարձակում է ժողովրդավարության և Սահմանադրության վրա»:

«Սա ինձ հիշեցնում է միայն մեկ պատմական նախադեպ՝ բոլշևիկյան բռնաճնշումներն ու նրանց կողմից եկեղեցին պառակտելու փորձերը:

Ուզում եմ հստակ լինել՝ մենք թույլ չենք տա այս ապօրինությունները: Մենք պաշտպանելու ենք Եկեղեցու ազատությունը բացառապես օրենքի շրջանակներում և միջազգային իրավական հարթակներում»,-գրել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:

Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։