AM
7 Հունվար 2026 - 08:45 AMT

Կարգալույծ քահանան հրաժարվում է ազատել Մայր Աթոռի տրամադրած բնակարանը

Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը՝ Ստեփան Ասատրյանը, հրաժարվում է ազատելծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։

Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը, Ստեփան Ասատրյանը, սակայն, մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել, ինչպես չի հանձնում Հովհաննավանքի բանալիներն ու շարունակում է այնտեղպատարագներ մատուցել, հայտնում է Aysor.am-ը:

Փաստաբան Արա Զոհրաբյանն ասել է, որ, եթե Ասատրյանը բանալիները չվերադարձնի, իրավական գործընթաց կսկսեն։

Ասատրյանը չի մեկնաբանել իրավիճակը, ինչպես նաև անարձագանք է թողել հեռախոսազանգերը։

2025-ի հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել։ Կարգալույծ լինելու արդյունքում նա դասվել է աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան անունով։

Նա դիմել էր կաթողիկոսին, թե տան խնդիր ունի և չի կարող վարձով ապրել, ինչից հետո Մայր Աթոռին պատկանող բնակարաններից մեկը անհատույց տրամադրվել էր այդ քահանային բնակության համար։