AM
7 Հունվար 2026 - 12:48 AMT

Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է նախարարի տեղակալ

Նարեկ Ապիտոնյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։ Համապատասխան որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարեկ Ապիտոնյանին նշանակել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։

Մինչև 2011թ․ Ապիտոնյանը զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, 2024-ին նշանակվել է «ՀԱԷԿ» ՓԲԸ Էլեկտրական արտադրամասի գլխավոր ղեկավարման վահանակի ավագ ճարտարագետ, 2025-ին՝ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ գլխավոր տնօրեն ժ/պ: