AM
8 Հունվար 2026 - 07:42 AMT

Արամ Սարգսյան․ Կարծում եմ` Գարեգին Բ-ն հրաժարական կտա ընտրություններից հետո

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն, անդրադառնալով իշխանությունների և մի շարք բարձրաստիճան հոգևորականների միջև աճող լարվածությանը, կարծիք է հայտնել, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հրաժարական կներկայացնի ընտրություններից հետո, հայտնում է «Ա1+»-ը:

«Կարծում եմ, Գարեգին երկրորդ կաթողիկոսը հրաժարական կտա ընտրություններից հետո։ Նա հիմա պարզապես սպասում է, տեսնի, թե համապետական ընտրություններն ինչ ելք կունենան։ Եվ եթե նախկիններին հաջողվի ետ վերադառնալ, Վեհափառ Հայրապետը կլինի նախկինների հետ այդ հաղթանակը բերած կարևոր դեմքերից մեկը։ Իսկ եթե նախկինները ետ չվերադառնան, նա հրաժարական կտա»,-ասել է նա:

«Հանրապետության» նախագահը գտնում է, որ իշխանություններին ձեռնտու է կաթողիկոսի հրաժարականն ընդհանրապես՝ դա կլինի մինչև համապետական ընտրությունները, թե դրանից հետո։ Եթե կաթողիկոսը հրաժարական տա մինչև ընտրությունները, իշխանությունը դա կներկայացնի իր ևս մի հաղթանակը և նախկինների ևս մի պարտություն։ Այդ պարագայում, ըստ նրա, ընդդիմադիր ճամբարում հուսահատություն կլինի, և իշխանությունները դա կօգտագործեն քարոզարշավի ժամանակ, որ լուծեցին իրենց առաջ դրված ևս մեկ խնդիր։

«Եթե չեն հաջողում, ապա վերջին հավաքները ցույց տվեցին, որ Վեհափառ Հայրապետը միակ անձն է, ում շուրջ համախմբվում են նախկին բոլոր իշխանություններն անկախ ներքին հակադրություններից։ Եւ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, տեսեք, թե ովքեր են։ Եթե ինձ չեք ընտրելու, նրանք են գալու։ Եվ իր հաղթանակի հավանականությունը ավելի մեծ է»,- ասել է նա։

Ամփոփելով՝ Արամ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ուշ, թե շուտ կաթողիկոսը հրաժարական կտա, քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մյուս անդամներն ու սրբազանները դա կպահանջեն։ Իսկ հրաժարականը հավանական է ներքին պահանջով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։

ՇվեյցարիայումՀայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդական տեղապահՏեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանըողջունել է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կողմից եկեղեցու բարենորոգմանՀամակարգող խորհրդիստեղծումը՝ հայտարարելով, որմիանում էայս նախաձեռնությանը