AM
8 Հունվար 2026 - 10:55 AMT

Վարչապետին սպասարկող մեքենայի «001 UU» համարանիշը կփոխվի «1»-ի

Կառավարության որոշմամբ փոխվելու է ՀՀ վարչապետին սպասարկող պաշտոնական ավտոմեքենայի համարանիշը։ Մինչ այժմ գործող «001 UU» համարանիշը կփոխարինվի նոր՝ «1» թվով։

Նախագիծը մշակվել է Ներքին գործերի նախարարության կողմից, հայտնում է Radar Armenia-ն:

Հիմնավորման մեջ նշվել է, որ այս փոփոխությունը նպատակ ունի համապատասխանեցնել վարչապետին սպասարկող տրանսպորտային միջոցի պետհամարանիշը արդիականացված պահանջներին։

Ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ, իր տեղեկություններով, «001 ՍՍ» համարանիշի վերջին տառերը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվան սկզբնատառերն են, հայտնում է Sputnik Արմենիան:

«Մենք կարծում ենք, որ պետական համարանիշը չպետք է որևէ մեկի անվանատառ կրի, չպետք է հիմա էլ լինի «ՆՓ»։ Պետական ընտրության հարց է, որն արվել է այն տրամաբանությամբ, որ արարողակարգային նրբությունները պահպանվեն։ Որքան էլ մենք ոչ ֆորմալ մոտեցումների կողմնակից լինենք, դա չի նշանակում պետական արարողակարգային տրամաբանությունները զրոյացնել»,- նշել է Փաշինյանը։