AM
8 Հունվար 2026 - 12:45 AMT

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը գործարկում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այժմ կիրառում է վիզայի հանդիպումների նշանակման նոր համակարգ։

Ոչ ներգաղթային և ներգաղթային վիզաների հարցազրույցների ամրագրումը պետք է կատարվի բացառապես այս նոր համակարգի միջոցով։ Այն այժմ ամբողջությամբ գործում է հղումով:

«Եթե արդեն ունեք նշանակված հանդիպում, ապա խնդրում ենք ներկայանալ ձեր հարցազրույցին՝ ըստ նշանակման։ Որևէ փոփոխության անհրաժեշտություն չկա»,– նշված է դեսպանատան հայտարարության մեջ։