Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցում է։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
«Պարոն Ղուկասյանն այս պահին հիվանդանոցում է։ Դատարանի որոշմամբ դատաբժշկական փորձաքննություն կա նշանակված։ Հետազոտություններ պետք է անցնի։ Առողջական վիճակը բարվոք է, կյանքին վտանգ չի սպառնում, բայց ամբողջական պատկերը կիմանանք բոլոր հետազոտություններից հետո»,- ասել է Հայրապետյանը։
Նա հավելել է, որ Վարդան Ղուկասյանը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում է։
Տեղեկություններ էին տարածվել, թե Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնել էր, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։





