ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է, որ մտադիր է առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին մասնակցել սուրբ և անմահ պատարագի՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ օրը կլինի աշխատանքային կամ կստեղծվեն այլ անհաղթահարելի պատճառ:
Վարչապետը հավելել է, որ հիմնականում չի հրապարակելու, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագին, քանի որ, ըստ նրա, ՀԱԵ բարենորոգման կողմնակիցները պետք է մասնակցեն պատարագի բոլոր եկեղեցիներում և «համոզչականությամբ խոսեն, քննարկեն քահանաների հետ, որպեսզի նրանք չհիշտակաեն կաթողիկոսի անունը պատարագների ժամանակ»:
Նա հայտարարել է, որ դա պետք է լինի բարենորոգման օրակարգի կողմնակիցների առաջիկա ամենակարևոր անելիքը։
Նա նաև ասել է, որ տարբեր համայանքների բնակիչներ հարցնում են, թե ինչու իրենց համայքնում չչ մասնակցում պատարագի։
«Կգամ բոլոր համայնքներում պատարագի, միայն խնդրում եմ նախապես քննարկել քահանաների հետ, որ պայմանավորվածություն լինի, որ նրանք պատարագի ընթացքում չհիշատակեն, զեղչեն կաթողիկոսի անունը»,-ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն: Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։
ՇվեյցարիայումՀայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդական տեղապահՏեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանըողջունել է ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների և արքեպիսկոպոսների կողմից եկեղեցու բարենորոգմանՀամակարգող խորհրդիստեղծումը՝ հայտարարելով, որմիանում էայս նախաձեռնությանը





