AM
9 Հունվար 2026 - 11:51 AMT

Հալեպում հրադադար է հայտարարվել

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Հալեպում մի քանի օր շարունակված ինտենսիվ բախումներից հետո որոշում է կայացվել դադարեցնել ռազմական գործողությունները՝ հաստատելով հրադադարի հաստատումը քրդական խմբավորումների հետ դիմակայության ֆոնին։ Քրդական զինված ուժերին տրամադրվել է մի քանի ժամ՝ Հալեպի թաղամասերը լքելու համար:

«Սիրիական դեմոկրատական ուժերը» դեռ չեն մեկնաբանել այդ պահանջը, հայտնում է 1lurer.am-ը:

Սիրիայի կառավարական զորքերի և քրդական կազմավորումների միջև բախումների արդյունքում զոհվել է առնվազն 21 քաղաքացի, իսկ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տներից՝ փրկվելով մարտական գործողություններից։

Նախատեսված էր, որ քրդական ստորաբաժանումները՝ համաձայն Սիրիայի նոր ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության, մինչև 2025 թվականի ավարտը պետք է ինտեգրվեին կառավարական բանակի կազմում, սակայն վերջին օրերին կողմերը միմյանց են մեղադրել այդ գործընթացի տապալման համար։

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ Շարաան, ստեղծված իրավիճակի պայմաններում, հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների հետ՝ ուշադրության կենտրոնում պահելով տարածաշրջանի կայունությունը։ Շաարան ընդգծել է խաղաղ բնակչության պաշտպանության, Հալեպում անվտանգությունն ապահովելու և երկրի վերակառուցմանն խոչընդոտող ապօրինի զինված միջամտությունների դադարեցման անհրաժեշտությունը։

Հալեպում կառավարական և քրդական ուժերի միջև շարունակվող բախումների արդյունքում պայթյունի հետևանքով նյութական վնասներ են կրել քաղաքի հայաբնակ Շէյխ Թահա և Վիլլաներ թաղամասերը: Վիրավորներ կամ զոհեր չկան, վնասները բացառապես նյութական բնույթի են։