AM
9 Հունվար 2026 - 12:29 AMT

Քյարամյանը հերքել է նոր պաշտոնում հնարավոր նշանակման մասին լուրերը

ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը, արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին իր հնարավոր նոր նշանակման վերաբերյալ, նշել է, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Ավելի վաղ 168.am-ն էր գրել, թե հնարավոր է, որ նա նշանակվի կամ Գլխավոր դատախազ, կամ ՆԳ նախարար։

«Ես տեղյակ չեմ այդպիսի քննարկումից։ Եթե առաջարկ լինի, այդ ժամանակ էլ կպատասխանեմ»,-ասել է Քյարամյանը։

Արգիշտի Քյարամյանը 2018-ից հետո մի շարք առանցքային պաշտոններ է զբաղեցրել, եղել ՊՎԾ պետ, ԱԱԾ տնօրեն, ՔԿ նախագահ։