AM
9 Հունվար 2026 - 12:50 AMT

2 քահանա է միացել է եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը հայտարարել է, որ միանում է ՀԱԵ բարենորոգման նախաձեռնությանը, որն առաջարկվել է ՀՀ վարչապետի և տասը հոգևորականի կողմից։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ես Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանս ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- գրել է նա։

Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը ևս հայտարարել է, որ միանում է եկեղեցու բարենորոգման հայտարարությանը: Այն հրապարակվել է«Հայ Առաքելական Եկեղեցու բարենորոգում» ֆեյսբուքյան էջում և նույնաբովանդակ է:

«Ես` Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանս ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը,աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»,- ասված է նրա հայտարարության մեջ:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր նորաստեղծ Համակարգող խորհրդի մասին, որը զբաղվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացի կազմակերպչական աշխատանքներով։ Նա կոչ էր արել ինչպես հոգևորականներին, այնպես էլ հավատացյալ հանրությանը միանալ բարենորոգման օրակարգին։

Կայացել է բարենորոգման խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են եկեղեցու վերափոխման հիմնական ուղղությունները, կազմակերպչական մեխանիզմներն ու առաջիկա գործողությունները՝ հիմնվելով հռչակագրի դրույթների վրա։

Նախաձեռնությանը միացել է նաև Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը։