AM
9 Հունվար 2026 - 14:09 AMT

Տեր Եսայի․ Քաղաքացիներին ուղղված Փաշինյանի հորդորները պառակտման փորձ են

Տեր Եսային քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքացիներին ուղղված հորդորները՝ դրանք որակելով որպես պառակտման փորձ:

«Կաթողիկոսի անուն զեղչելը հակականոնական է, իսկ ծիսական արարողություններին միջամտությունը իշխանությունների կողմից հանցագործություն է»,- ասել է Տեր Եսային, հայտնում է Auroranews.am-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է, որ ՀԱԵ բարենորոգման կողմնակիցները պետք է մասնակցեն պատարագի բոլոր եկեղեցիներում և «համոզչականությամբ խոսեն, քննարկեն քահանաների հետ, որպեսզի նրանք չհիշտակաեն կաթողիկոսի անունը պատարագների ժամանակ»: Նա հավելել է, որ դա պետք է լինի բարենորոգման օրակարգի կողմնակիցների առաջիկա ամենակարևոր անելիքը։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել է եկեղեցու բարենորոգման ուղղությամբ նոր կառույցի՝ Համակարգող խորհրդի ձևավորման մասին, որի նպատակն է համակարգել բարենորոգման գործընթացի կազմակերպչական աշխատանքները։ Վարչապետը կոչ էր արել ինչպես հոգևորականներին, այնպես էլ հավատացյալներին միանալ այս օրակարգին։