ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական հարթակում հրապարակել է լուսանկար` ներկայացնելով իրեն որպես «Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար»։ Նա նաև իբր նշանակման ամսաթիվ է հրապարակել՝ 2026-ի հունվար:
Դա Թրամփի թվային փոփոխված լուսանկարն է, որը հրապարակվել է Վենեսուելայում ԱՄՆ ռազմական միջամտությունից հետո, երբ այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կնոջը ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալեցին և տեղափոխեցին ԱՄՆ:
Վենեսուելայի գործող օրենսդրության համաձայն՝ Մադուրոյի տապալումից հետո նախագահի պաշտոնակատարն է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին, որ նա կարող է «մեծ գին վճարել, հավանաբար ավելի մեծ, քան Մադուրոն», եթե նա «ճիշտ չգործի»: Ավելի վաղ Թրամփը խոստացել էր որ ԱՄՆ‑ն կկառավարի երկիրը մինչև «անվտանգ, ճիշտ և դատական անցում» հնարավոր լինի, և ասել, որ ամերիկյան նավթային ընկերությունները մտել են Վենեսուելա՝ ենթակառուցվածքը վերականգնելու և «սկսելու գումար բերել երկիր»:





