AM
12 Հունվար 2026 - 12:43 AMT

Դատավոր․ Կարապետյանի տնային կալանքը որևէ պայմանավորվածության արդյունք չէ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանն ասել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունը որևէ պայմանավորվածության արդյունք չէ։

«Իմ բոլոր դատական ակտերն իրենց մեջ որոշակի առումով, այո՛, համարձակություն են պարունակում։ Յուրաքանչյուր դատավոր պետք է լինի համարձակ, պետք է գործի Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, ու դա ինքնին արդեն համարձակություն է պահանջում»,- ասել է դատավորը, հայտնում է Sputnik Արմենիան:

Սարգիս Պետրոսյանը նշել է, որ իր համար առաջնայինը եղել է ոչ թե գործով ներգրավված անձի ինքնությունը, այլ բացառապես իրավական հիմքերը՝ քրեական գործի նյութերը և միջնորդությանը կցված փաստաթղթերը։

«Դրանք ես գնահատում եմ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ իմ ներքին համոզմամբ»,- ասել է Պետրոսյանը։

Նա շեշտել է, որ երբևէ չի կայացրել որոշումներ՝ որևէ մեկի ակնկալիքին համապատասխան, և իր ընդունած բոլոր որոշումներն ու դատական ակտերը բխում են միայն իրավական նորմերից։

Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվել է գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նաՔԿՀ-ից տեղափոխվել է տուն: