AM
12 Հունվար 2026 - 12:51 AMT

Արշակ սրբազանը կմնա կալանքի տակ․ Վերաքննիչը մերժել է բողոքը

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը, Վաչե Մարգարյանի նախագահությամբ, մերժել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ սրբազանիկալանավորման դեմ ներկայացված իր բողոքը` նա կմնա կալանքի տակ։

Փաստաբանը նշել է, որ նման որոշումн անսպասելի չէր՝ հաշվի առնելով գործի ընդհանուր ընթացքը։

«Դե իհարկե սա ամենևին անսպասելի չէր։ Հատկանշական է, որ անսպասելի չէր անգամ այն պայմաններում, երբ դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ նկարագրված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին (սա բացառվում է, չի եղել), ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել»,-գրել է նա:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել է 2 ամսով դեկտեմբերի 5-ին:

Ավելի վաղ Բաբայանը ֆեյսբուքյան եթերում ասել էր․ «Խոսքն այն մասին է, թե իբր սրբազանը 2018 թվականին Վեհափառի դեմ ակցիաներից մեկի ժամանակ հանձնարարել է ինչ-որ մեկին ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց դնել, որպեսզի նրան վարկաբեկի։ Ամենաաբսուրդը սկսում է այստեղից։ Ապօրինի թմամիջոցների իրացման հոդվածը, որն արագ մեղսագրվեց, որևէ աղերս չունի այս նկարագրված փաստական հանգամանքների հետ։ Քննչականը հենց ինքն արդեն իսկ հերքում է այդ հոդվածը, քանի որ նպատակը եղել է ոչ թե թմրամիջոց իրացնելը, այլ թմրամիջոցն ինչ-որ տեղ դնելու միջոցով ինչ-որ անձի վարկաբեկելը»։