AM
12 Հունվար 2026 - 13:16 AMT

Գալյան․ Դատապարտյալների և կալանավորների թիվը գրեթե հավասարվել է

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանըհայտարարել է, որ դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ է գրանցվել։

«Այսօրվա դրությամբ մենք 24 հոգով ավելի դատապարտյալ ունենք, քան կալանավոր անձ: Վերջին 5 տարվա ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել: Մշտապես կալանավորվածների թիվը եղել է ավելի մեծ, քան դատապարտյալ անձանց թիվը: Սա շատ մեծ, դրական ցուցանիշ ենք համարում»,-ասել է նա, հայտնում է Radar Armenia-ն:

Նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում՝ պրոցեսների արագացմամբ պայմանավորված, այս թվի տարբերությունը շատ ավելի մեծ կլինի՝ հօգուտ դատապարտյալների: