AM
12 Հունվար 2026 - 13:29 AMT

Փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ․ Նա ձերբակալվել է

Քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ «Վանաձոր» տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փաստաբանը տեսակցության ընթացքում պատրաստվում է թմրամիջոց փոխանցել իր վստահորդին։

Փաստաբանի մոտ հայտնաբերվել են թմրամիջոցների նմանվող զանգվածներ․ նա ձերբակալվել է

«Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ծառայողները հունվարի 10-ին խուզարկության են ենթարկել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ իր վստահորդին այցելած փաստաբանին, ինչի արդյունքում վերջինիս մոտ գտնվող պայուսակից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել 8 առանձնացված փաթեթներ։ Փաթեթների զննությամբ դրանցում հատնաբերվել են ընդհանուր՝ 21․9 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, 2․9 գրամ քաշով փոշենման, դարչնագույն զանգված, 0․8 գրամ քաշով սպիտակ, փոշենման և բյուրեղանման զանգված:

Փաստաբանը ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում։