AM
13 Հունվար 2026 - 06:30 AMT

ՀՀ-ում առանց վիզայի 6 ամիս կարող են մնալ 113 պետության քաղաքացիներ՝ որոշակի պայմանների բավարարման դեպքում

Հայաստանում առանց մուտքի վիզայի մինչև 6 ամիս կարող են մնալ 113 պետության քաղաքացիներ՝ որոշակի պայմանների բավարարման դեպքում, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

«Աշխարհի 113 երկրի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության կացության կարգավիճակ, որի վավերականությունը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվանից առնվազն վեց ամիս է՝ 2026 թվականիհունվարի 1-ից մինչևհուլիսի1-ը սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարվա ընթացքում առավելագույնը 180 օր ժամկետով գտնվելու իրավունքով:

Լրացուցիչ պայմաններ

  • Կացության կարգավիճակը պետք է ներկայացվի ֆիզիկական քարտի կամ անձնագրում փակցված պիտակի տեսքով։
  • կացության կարգավիճակի քարտը սահպանապահ ծառայության կողմից կարող է ճանաչվել, եթե պարունակում է առնվազն փաստաթղթի անվանումը, օտարերկրացու անունը, ազգանունը և քաղաքացիությունը՝ լատինատառ, ինչպես նաև ծննդյան ամսաթիվը և փաստաթղթի վավերականության ժամկետը՝ նշված Գրիգորյան օրացույցով (օրինակ՝ 18.06.2027 կամ 18 JUN 2027)։»,- ասվում է հաղորդագրությունում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այս քաղաքացիները հնարավորություն են ստացել գտնվելու ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր՝ առանց մուտքի վիզայի։ Կացության կարգավիճակի հաստատումը պետք է կատարվի պլաստիկ կամ պիտակ տեսքով փաստաթղթերով, որոնք ընդունված են նշված պետությունների կողմից։