Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական հարթակում գրառում է կատարել 1990 թվականին Բաքվում տեղի ունեցած հայերի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այս օրերին` Ադրբեջանական ԽՍՀ-ում Բաքվի հայերի դեմ բնռությունների 36-րդ տարելիցին, մենք ոգեկոչում ենք զոհերի հիշատակը։
Բռնելով խաղաղության ճանապարհը՝ ընդգծում ենք, որ անվերապահ չենք ընդունում նման գործողություններ՝ զուգորդված իրական հաշտեցման և Հարավային Կովկասում կայուն խաղաղության հանձնառության հետ, ինչը կարող է երաշխավորել, որ նման ողբերգություններ երբեք չկրկնվեն»։
Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից 1990 թվականի հունվարի 13-19-ին կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր Բաքվում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ ջարդերին զոհ է գնացել 48-300 մարդ։
Հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով) ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Ջարդերից հետո Բաքուն հայաթափվել է՝ մոտ 250 հազար հայ տեղահանվել է:





