AM
15 Հունվար 2026 - 12:57 AMT

Հակակոռուպցիոն կոմիտե․ ՊԵԿ պաշտոնյաներ են ձերբակալվել

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաներ են ձերբակալվել: Տեղեկությունն հայտնել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն, հայտնում է Sputnik Արմենիան։

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ»,– հայտնել են կոմիտեից։

Ձերբակալված անձինք, կոմիտեի փոխանցմամբ, կասկածվում են պետական իշխանության լիազորությունների չարաշահման մեջ, որը կատարվել է խմբով։

Նախաքննական գաղտնիությունից ելնելով՝ կոմիտեն ձեռնպահ է մնացել լրացուցիչ մանրամասներ հաղորդելուց։