AM
16 Հունվար 2026 - 06:16 AMT

ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն քննարկել են երկրի մարտահրավերները

Հայ ազգային կոնգրեսն ու Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդիպում են ունեցել՝ քննարկելու Հայաստանի առջև ծառացած հիմնական մարտահրավերները և դրանց լուծման հնարավոր ճանապարհները։

«Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպում է տեղի ունեցել ՀԱԿ և ՀՅԴ ներկայացուցիչների միջև: Կարծիքներ են փոխանակվել Հայաստանի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների և դրանք հաղթահարելու ուղիների մասին։

Զրույցի ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ իշխանությունների հակասահմանադրական հարձակումներին հակազդելու, քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության, ընտրությունների ընթացքի օրինականության ապահովման հետ կապված հարցեր»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: