AM
16 Հունվար 2026 - 08:00 AMT

Արագածոտնի թեմ․ Ասատրյանն ու Թախմազյանը կարգալույծ են, իրենց կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ

Արագածոտնի թեմը զգուշացրել է, որ թեմում նախկինում ծառայած Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը կարգալույծ են, և նրանց կողմից կատարված որևէ կրոնական արարողություն իրավաչափ չէ։

«Արագածոտնի թեմում նախկինում ծառայող Ստեփան Ասատրյանը (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկին Տեր Թադե) կարգալույծ եղած են, և իրենց կատարած ոչ մի «արարողություն» (մկրտություն(կնունք), պսակադրություն, հուղարկավորություն, պատարագ, տնօրհնեք կամ այլ «ծեսեր») վավերական չեն:

Մեր պարտքն ենք համարում տեղեկացնել ձեզ, որպեսզի ակամայից չսխալվեք եւ մեղք չգործեք»,- ասվում է Արագածոտն թեմի հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներ և արքեպիսկոպոսներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով միանալ ՀԱԵ բարեփոխմանը: Փաշինյանն ընթերցել է հայտարարությունը ֆեյսբուքյան եթերում, որից հետո հայտարարությանը միացած եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները ստորագրել են այն:

Փաշինյանը հայտնել է, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որի վրա դրված են Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման կազմակերպման պարտականությունները։ Այդ խորհուրդը կարող է համալրվել միայն միաձայն որոշմամբ։