Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի օրակարգում ներառվելու է տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով հունվարի 27-ը կհռչակվի որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր»։ Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման կդրվի առաջիկա շաբաթվա ընթացքում։
ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյաննասել է, որ նախագծի վերջնական հաստատումը փոքր-ինչ ուշացավ, քանի որ օրվա փոփոխության հետ կապված հարցեր էին առաջացել, հայտնում է Radar Armenia-ն:
Նազարյանի խոսքով՝ քննարկումը հնարավոր է անցկացվի ոչ թե երկուշաբթի, այլ երեքշաբթի, եթե օրակարգը ծանրաբեռնված լինի։
Նախագծի ընդունումից հետո այն պետք է ուղարկվի ՀՀ նախագահի վավերացմանը։ Օրենքի ուժի մեջ մտնելու համար պահանջվում է դրա պաշտոնական հրապարակումից անցնի տասը օր։
Նշենք, որ նախագիծն ընդունվելուց հետո պետք է ուղարկվի նախագահի վավերացմանը։ Ըստ նախագծի՝ օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱԺ-ն դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ ընդունեց Ռուբեն Ռուբինյանի ու Գեղամ Նազարյանի հեղինակած նախագիծը։





