Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հյուրընկալել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին՝ քննարկվել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր՝ հատկապես շեշտադրելով առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպման արդյունքում կողմերը կրկին հավաստել են իրենց փոխադարձ հետաքրքրությունն ու պատրաստակամությունը՝ նպաստելու երկու երկրների բարեկամական հարաբերությունների կայուն ու շարունակական զարգացմանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում անդիպում էր ունեցել Ղազախստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Ղազախստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն երկկողմ, այլև ավելի լայն՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման համատեքստում։ Այս աումով տրանսպորտային և գործարար կապերի զարգացումը մեր օրակարգային առաջնահերթություններից է»,- ընդգծել էր Միրզոյանը։





