AM
19 Հունվար 2026 - 10:23 AMT

Սիմոնյան. Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այդ մարդիկ վերադառնան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղակական ղեկավարության ներկայացուցիչների հնարավոր վերադարձին։

Նա ասել է, որ Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այդ մարդիկ վերադառնան, հայտնում է Auroranews.am-ը:

«Բոլոր այն մարդիկ, որոնք այնտեղ են, մենք իրենց հետ կապված աշխատանքներ ենք արել, անելու ենք անընդմեջ: Ինչքան ժամանակ պահանջվի դրա համար, մենք դա անելու ենք և Ադրբեջանի հետ փորձելու ենք լուծում գտնել, որ այդ մարդիկ վերադառնան. դա չի քննարկվում: Դա մի հարց է, որի հետ կապված այլ կարծիք չկա և չի եղել երբեք»,- ասել է նա։

Հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարիի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։