AM
21 Հունվար 2026 - 07:55 AMT

Թրամփ․ Պետք է Նոբելյան մրցանակ ստանայի ավարտին հասցված յուրաքանչյուր պատերազմի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Նոբելյան խաղաղության մրցանակի է արժանի յուրաքանչյուր հակամարտության համար, որը կարողացել է կարգավորել իր պաշտոնավարման ընթացքում։

«Ինձ պետք է Նոբելյան մրցանակ շնորհեն յուրաքանչյուր (ավարտված – խմբ.) պատերազմի համար», – ասել է Թրամփը լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաև ասել է, որ ուզում է իր տեղն ունենալ պատմության մեջ «որպես մեծ նախագահ»:

«Ես ուզում եմ իմ հետքը թողնել որպես մեծ նախագահ: Իսկ մեծ նախագահը դա միանգամից մի քանի ուղղություն է»,-ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, թե պաշտոնավարման առաջին տարում ավարտին է հասցրել ութ պատերազմ:DW-ի գնահատմամբ՝ միակ հակամարտությունը, որի կարգավորման հարցում Թրամփի վարչակազմը կարող է իրական ձեռքբերում արձանագրել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն է: