AM
21 Հունվար 2026 - 09:58 AMT

Նախագահը ստորագրել է զոհվածների հիշատակի օր սահմանող օրենքը․ Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 20-ին ստորագրել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը: Այսուհետ այն կլինի ոչ աշխատանքային:

Հունվարի 20-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գեղամ Նազարյանը:

Ռուբինյանը հայտարարել է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այլ՝ անմիջապես: