AM
21 Հունվար 2026 - 11:38 AMT

9 մլն դրամ կաշառք ստանալու համար ձերբակալված ՊԵԿ օպերլիազորները կալանավորվել են

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ ՊԵԿ երկու գլխավոր օպերլիազորների նկատմամբ ներկայացված կալանավորման միջնորդությունները դատարանի կողմից բավարարվել են, հայտնում է News.am-ը:

Ըստ նախաքննական մարմնի՝ նրանք մեղադրվում են տնտեսվարողի օգտին ապօրինի գործողության դիմաց նրանից առանձնապես խոշոր չափերի՝ 9 միլիոն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ։

Նրանք ձերբակալվել էին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում՝ հանցավոր արարք կատարելուց անմիջապես հետո։