Հունվարի 21-ից ԱՄՆ Պետդեպարտամենտը կասեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի և 74 այլ երկրների քաղաքացիներին։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:
«Պետդեպը դադարեցնում է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը 75 երկրի համար, որտեղից ժամանած միգրանտները անթույլատրելի բարձր սոցիալական նպաստներ են ստանում ԱՄՆ ժողովրդի հաշվին», – ասվում էր X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։
Արգելքը վերաբերում է միայն ներգաղթի վիզաներին:
Սահմանափակող միջոցառումները կգործեն ոչ միայն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, այլև Իրանի, Իրաքի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Թաիլանդի և մի շարք այլ երկրների քաղաքացիների նկատմամբ։





