AM
22 Հունվար 2026 - 11:13 AMT

Փաշինյանը Դավոսում ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում մասնակցել է Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը, հայտնում է Արմենպրեսը:

Վարչապետն այդ հրավերը ստացել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր Թրամփի՝ Խաղաղության խորհրդին միանալու առաջարկը՝ որպես հիմնադիր անդամ։

Կանոնադրության ստորագրման պաշտոնական արարողությունը կայացել է հունվարի 23-ին Դավոսում։ Միջոցառմանը մասնակցել են մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը, որի հետ միասին էլ Փաշինյանը հրավիրվել է մասնակցելու ստորագրմանը։

Ներկա է եղել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա ևս ստորագրել է Board of Peace Charter փաստաթուղթը: