AM
23 Հունվար 2026 - 07:18 AMT

«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի 2026 թ. Ազգային ժողովի ընտրություններին:

Որոշումն ընդունվել է կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում: Նախընտրական շտաբը կգլխավորի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը։

Կուսակցության նախագահն է Արամ Սարգսյանը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: