AM
23 Հունվար 2026 - 13:54 AMT

Բեգլարյան. Դժվար Ադրբեջանի տիրապետությունը հեշտ լինի նույնիսկ հոգեկան խնդիրներ ունեցողների ու տարեցների համար

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, մեկնաբանելով Արցախից 11 անձի Հայաստան տեղափոխման վերաբերյալ տեղեկությունը, նշել է, որ իր տեղեկություններով մոտավորապես այդքան մարդ էր մնացել Արցախում։

«Իմ տեղեկություններով՝ մոտավորապես այդքան հայ էր մնացել Արցախում: Կապի մեջ չեմ եղել նրանց հարազատների հետ, բայց ենթադրելի է, թե ինչու են նրանք տեղափոխվել այստեղ․ դժվար ադրբեջանական տիրապետությունն այդքան հեշտ տիրապետություն լինի նույնիսկ հոգեկան խնդիրներ ունեցողների ու տարեցների համար»,- նշել է նա, հայտնում է Factor. am-ը:

2025 թվականին Ստեփանակերտում ադրբեջանական ուժերը ձերբակալել էին տեղի բնակիչ, 1967 թվականին ծնված Կարեն Ավանեսյանին, ում Բաքուն դատապարտել է 16 տարվա ազատազրկման։

Արցախի հայաթափումից հետո խոսվում էր, որ Արցախում, մոտ 20 հայ է մնացել, որից 2-ն ավելի ուշ եկան ՀՀ, մեկը մահացավ, մեկը դատապարտվել է, և այժմ 11 անձ է վերադարձել: