AM
23 Հունվար 2026 - 14:07 AMT

Կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթ հարուցված չէ

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի վերաբերյալ քրեական վարույթ առկա չէ, հայտնում է Aysor.am-ը:

«Նշված անձի «վերաբերյալ» ՀՀ դատախազությունում քրեական վարույթի վերաբերյալ տեղեկություն ներկայում առկա չէ»,- ասված է Դատախազության պատասխան գրության մեջ։

Լրատվամիջոցը դատախազությունից նաև փորձել է պարզել, թե որ վարույթի շրջանակում է հարցաքննվել «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, սակայն դատախազությունից պարզաբանել են, որ նախաքննության շահերից ելնելով՝ այդ տեղեկությունը չեն կարող տրամադրել։

«Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները պատրաստվում են նոր քրեական վարույթ սկսել Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ՝ «փողերի լվացման» հոդվածով։ Ըստ նույն հրապարակման՝ գործի շրջանակում հարցաքննվել է նաև «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը։