ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ, հայտնում է ԱԳ նախարարությունը։
Այցի շրջանակում նախատեսված են միջոցառումներ՝ նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակին։ Հունվարի 28-ին նախարար Միրզոյանը ելույթով հանդես կգա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ:
Այցի օրակարգում են նաև երկկողմ հանդիպումներ:





