AM
27 Հունվար 2026 - 09:49 AMT

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է: Նա ինքն է հայտնել այդ մասին կուսակցության ֆեյսբուքյան էջում:

Սարգսյանը նշել է, որ վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, որովհետև կարծում է, որ ՀՀ խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքները պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ:

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսին: