AM
28 Հունվար 2026 - 08:51 AMT

ՀՀ բանակը նշում է իր ստեղծման 34-րդ տարին

Հայաստանի Հանրապետությունն այս տարի նշում է իր զինված ուժերի ձևավորման 34-ամյակը։

ՀՀ զինված ուժերի ձևավորումը համընկել է 1992-1994 թվականներին, երբ անկախացած Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, գտնվելով փաստացի պատերազմական վիճակում Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնարկել են բանակի կայացմանն ուղղված քայլեր։

1992 թվականի հունվարի 28-ին կառավարության ընդունած «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշմամբ օրենքով ամրագրվել է Հայոց ազգային բանակի հիմնումը։ Նույն տարվա մայիսից պաշտպանության նախարարությունը մեկնարկել է առաջին զորակոչը՝ դառնալով հիմք ժամկետային զինծառայությամբ համալրման ավանդույթի ձևավորման համար։

1992-ից ի վեր բանակը զարգացման մեծ ուղի է անցել և այժմ էլ բարեփոխման փուլում է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձում ասել է, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ և բարեփոխումներ են արվել Հայաստանի բանակում, հսկայական քանակությամբ ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել, «այնպիսի որակի և պարամետրերի, որ մեր բանակը երբեք չի ունեցել»: