AM
28 Հունվար 2026 - 09:46 AMT

Քոչարյան․ Վերջին տարիներին արվել է ամեն ինչ բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բանակի օրվա առթիվ հղած ուղերձում «ցավով արձանագրել է, որ անցնող մոտ 8 տարում արվել է ամեն ինչ մեր՝ տարածաշրջանի ամենամարտունակ ու հաղթական բանակը թուլացնելու, մասնատելու, կոտրելու համար»։

Նա հույս է հայտնել, որ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը:

«Քաղաքական ղեկավարության՝ «իր սխալները բանակի վրա բարդելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար»:

Աշխարհի բոլոր պետությունների համար իրական, երկարատև և արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր և մարտունակ բանակն է, և մենք բացառություն չենք կարող լինել:

Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն:

Փա՜ռք Հայոց բանակի համազգեստն արժանապատվորեն կրող բոլոր զինվորականներին:

Հավերժ փառք Հայրենիքի համար նահատակված մեր զինվորներին»,- ասվում է ուղերձում»,-ասվում է ուղերձում: