Դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, տեղեկացնում է Factor.am-ը:
Նշվում է, որ խոսքը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանի մասին է։
Դեռևս 2023թ. օգոստոսի 1-ին Hetq-ը գրել էր քրեական գործի հիմք հանդիսացած գնման գործընթացների մասին: Մասնավորապես՝ «Իմպեքս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 2023թ. փետրվարին կնքվել էր ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման պայմանագիր: Այդ ընթացքում մրցույթի մասնակիցներից «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է արդյունքները:





