AM
4 Փետրվար 2026 - 06:16 AMT

ԱԳՆ-ն ողջունել է Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրում ՀՀ-ին աջակցության հաստատումը

Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրով հաստատվել է հետագա աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: ՀՀ ԱԳՆ-ն մամուլի խոսնակ Անի Բադալյանը X սոցիալական հարթակում ողջունել է այդ որոշումը:

Նա նշել է, որ դա արտացոլում է նվիրվածությունը հիմնական արժեքներին:

«Ողջունում ենք մեր ռազմավարական գործընկերոջ կողմից Նիդերլանդների նոր կոալիցիոն համաձայնագրի հաստատումը՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին հետագա աջակցության վերաբերյալ։ Սա արտացոլում է մեր ընդհանուր նվիրվածությունը հիմնական արժեքներին, ինչը կարևոր հիմք է Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման համար»,- ասվում է գրառման մեջ:

2025-ին Հայաստանն ու Նիդերլանդներն այսօր ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել։